Մադրիդի «Ռեալի» նախկին և Բրազիլիայի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատել է վերջին 25 տարիների ընթացքում ֆուտբոլում տեղի ունեցած արմատական փոփոխությունները։
– Արդյո՞ք ֆուտբոլը շատ է փոխվել վերջին 25 տարվա ընթացքում:
– Շատ։ Պարզապես զարմանալի է, թե որքան է ամեն ինչ փոխվել:
– Այդ փոփոխությունները դեպի լա՞վն են, թե՞ վատը:
– Չգիտեմ՝ դեպի լավը, թե վատը: Պայմանների ու մթնոլորտի տեսանկյունից, անշուշտ, ամեն ինչ բարելավվել է: Ավելի լավն են դարձել մարզադաշտերն ու խաղադաշտերը, տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բարձրացել է մրցավարության որակը:
Խաղի ինտենսիվությունն աճել է, բայց բարձր տեմպը միշտ չէ, որ ենթադրում է մեծ դիտարժանություն: Կարծում եմ՝ այսօր տաղանդավոր ֆուտբոլիստների համար շատ ավելի բարդ է դրսևորել իրենց, քան 20 տարի առաջ,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։



























































