«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմում վնասվածքների հետ կապված իրավիճակը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից հետո (3:0, առաջին հանդիպումը՝ 0:4)։
«Մենք ևս երկու վնասվածք ունենք։ Շարքից դուրս են մնացել Բալդեն և Կունդեն, ինչը շատ վատ է։ Ես դժգոհ եմ այս իրավիճակից։ Այժմ մի քանի ֆուտբոլիստ ունենք, որոնք շարքից դուրս են մնացել, և դա սխալ է։
Մենք պետք է խոսենք բժշկական շտաբի և ֆիզպատրաստության անձնակազմի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կանխել մեկ շաբաթվա ընթացքում երեք խաղացողի վնասվածք ստանալը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ձախ ակնակապիճի ներքին հատվածի ոսկրի կոտրվածք է ստացել։ Իսկ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի վերոնշյալ խաղի ժամանակ վնասվածքների պատճառով հանդիպումը ժամանակից շուտ ստիպված էին ավարտել պաշտպաններ Ժյուլ Կունդեն և Ալեքս Բալդեն։



























































