Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Հավրի» նկատմամբ (1-0)։
Փարիզյան թիմի կազմում հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց Բարկոլան՝ դառնալով խաղի միակ և հաղթական գոլի հեղինակը։ Երկրորդ խաղակեսի վերջնամասում՝ 79-րդ րոպեին, ՊՍԺ-ն կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Դեզիրե Դուեն չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։
Փարիզցիներն այս հաղթանակի շնորհիվ վաստակած միավորների քանակը հասցրեցին 57-ի՝ 4 միավոր առաջ անցնելով մոտակա հետապնդող «Լանսից»։ «Հավրը» 26 միավորով 13-րդն է։
Հանդիպման գոլը` ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































