«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն մեկնաբանել է Պիեռ Կալուլուի հեռացման դրվագը «Յուվենտուսի» դեմ կայացած խաղի (3:2) 42-րդ րոպեին, երբ Ալեսանդրո Բաստոնիի մասնակցությամբ դրվագում մրցավարը խախտում արձանագրեց։
«Հպումը թեթև էր, բայց դա հպում էր։ Ես սովորեցրել եմ իմ ֆուտբոլիստներին ամեն ինչ չթողնել մրցավարի հայեցողությանը․ նույնիսկ եթե կոնտակտը թեթև է, դա միևնույն է կոնտակտ է։ Սա երկրորդ դեղին քարտն էր փորձառու ֆուտբոլիստի համար, բայց որոշ իրավիճակներում պետք է ձեռքերը քեզ մոտ պահել։
Մեզ համար դժվար էր, մենք երկու տարի չէինք հաղթել այս դիմակայությունում, և տղաները, ցավոք, դա զգում էին։ Բայց մենք կարողացանք վաստակել երեք միավոր։ Ես ընդունում եմ այս հաղթանակը, կամքը և այն թիմին հաղթելու ցանկությունը, որը Լուչանո Սպալետիի գալուց հետո բոլորին խնդիրներ է առաջացնում։ Շնորհավորում եմ «Յուվենտուսին», սա հիանալի թիմ է»,- միլանյան թիմի գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
























































