Ֆրանսիայի Լիգա 1-ի 22-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտվեց «Ռենին»։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Մուսա Թամարին։ 69-րդ րոպեին Էստեբան Լեպոլը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Փարիզյան ակումբի կազմում 72-րդ րոպեին միակ գոլը հեղինակեց Ուսման Դեմբելեն, սակայն 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Բրել Էմբոլոն, ստանալով Լյուդովիկ Բլասի փոխանցումը, վերջակետ դրեց խաղին։
Չնայած պարտությանը՝ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 51 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ռենը» այս հաղթանակից հետո միավորների թիվը հասցրեց 34-ի՝ բարձրանալով 5-րդ հորիզոնական։
Հանդիպամն գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































