«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խիստ դժգոհություն է հայտնել մրցավարական աշխատանքից Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի՝ «Ատլետիկոյի» դեմ կայացած խաղում։
Մադրիդում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի ջախջախիչ հաղթանակով՝ 4:0 հաշվով։ Հանդիպման 52-րդ րոպեին մրցավարները չեղարկել են կատալոնացիների պաշտպան Պաու Կուբարսիի խփած գոլը։
«Ջուլիանո Սիմեոնեն պետք է դեղին քարտ ստանար Ալեքս Բալդեի նկատմամբ թույլ տված առաջին խախտման համար։ Դա կարող էր փոխել ամբողջ խաղի ընթացքը։ Պետք է լիներ նաև երկրորդ դեղին քարտը։
Ինչ վերաբերում է Կուբարսիի չեղարկված գոլին, ապա որքա՞ն մենք սպասեցինք որոշմանը․ յո՞թ րոպե։ Իմ կարծիքով՝ դա խաղից դուրս վիճակ չէր։ Երբ գոլը չեղարկեցին, մեզ ոչինչ չբացատրեցին, ոչ մի կոմունիկացիա չեղավ։ Ես չեմ հասկանում՝ ինչու էր դա խաղից դուրս։ Սա խայտառակություն է և աղետ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում As-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 3-ին Բարսելոնայում։



























































