Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարևոր որոշում է կայացրել հարձակվող Էնդրիկի վերաբերյալ։ Մարզիչը նախատեսում է բրազիլացուն հրավիրել ազգային հավաքականի առաջիկա մարզական հավաքին, հայտնում է լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։
Վերջին անգամ Էնդրիկը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում խաղացել է 2025 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր երիտասարդ հարձակվողը չի հանդես եկել «պենտակամպեոնների» կազմում՝ առողջական խնդիրների և սահմանափակ խաղաժամանակի պատճառով։
Այս ձմռանը Էնդրիկը Մադրիդի «Ռեալից» վարձավճարով տեղափոխվել է «Լիոն»։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 5 խաղում խփել է 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նշենք, որ այս ամռանը Բրազիլիայի ազգային հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը։




























































