Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալեքսանդր Սորլոթը Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Լևանտեի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում գլխի վնասվածք է ստացել։
Խաղի ընթացքում Սորլոթը և «Լևանտեի» ֆուտբոլիստ Մատիաս Մորենոն գլուխներով բախվել են, ինչի հետևանքով «Ատլետիկոյի» հարձակվողը չի կարողացել շարունակել հանդիպումը։ Նրան պատգարակով դուրս են բերել խաղադաշտից և անմիջապես տեղափոխել հիվանդանոց։ Բախումից հետո փոխարինվել է նաև մրցակցի ֆուտբոլիստը։
«Ալեքսանդր Սորլոթը փոխարինվել է գլխի վնասվածքի պատճառով, որը հանգեցրել է լուրջ պատռվածքի։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա բուժզննման համար», — նշված է «Ատլետիկոյի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա նորվեգացի հարձակվողը Իսպանիայի առաջնության 20 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։
🚑 Alexander Sørloth quitte le terrain sur une civière et Julián Álvarez le remplace.#LALIGAEASPORTS #LevanteUDAtleti pic.twitter.com/NZIQjAcb7Q
— Laliga actu (@laliga_actu) January 31, 2026




























































