Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարի գլխավոր մենամարտում ամերիկացի MMA մարտիկ Ջասթին Գեյջին կարիերայում երկրորդ անգամ նվաճեց UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի գոտին՝ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասնելով բրիտանացի Փեդի Փիմբլեթի նկատմամբ։
Այս հաղթանակից հետո Գեյջիի պրոֆեսիոնալ ռեկորդը համալրվեց ևս մեկ հաղթանակով՝ դառնալով 27-5։ Փիմբլեթի համար սա կարիերայի չորրորդ պարտությունն էր (23-4)։
Նշենք, որ թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ներկայումս պատկանում է վրացական արմատներով իսպանացի, դեռևս անպարտելի Իլիա Թոփուրիային։ Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով դադար է վերցրել մարզական կարիերայում։
AN EARLY KNOCKDOWN FOR @Justin_Gaethje 🤯
[ #UFC324 | LIVE NOW on @ParamountPlus ] pic.twitter.com/obnrCiWVty
— UFC (@ufc) January 25, 2026



























































