Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցեց «Օսերի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով։ Խաղի միակ և հաղթական գոլը 79-րդ րոպեին հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Բրեդլի Բարկոլան։
Այս հաղթանակի շնորհիվ փարիզյան ակումբը վաստակեց 45 միավոր և բարձրացավ Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։ «Օսերը» 12 միավորով շարունակում է մնալ նախավերջին՝ 17-րդ տեղում։
Հաջորդ տուրում՝ փետրվարի 1-ին, Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կմրցի «Ստրասբուրի» դեմ, իսկ «Օսերը» նույն օրը կհանդիպի «Թուլուզին»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ




























































