ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գտնվում է «Լիվերպուլի» հետաքրքրության ոլորտում: Ըստ Le10sport-ի, մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անձամբ է զանգահարել ֆուտբոլիստի հայրիկին`իր հետաքրքրությունը հայտնելու խաղացողի նկատմամբ:
«Լիվերպուլը» Մբապեին տեսնում է որպես Սադիո Մանեի փոխարինող: Ավելի վաղ վերջինս դժգոհություն էր հայտնել Կլոպի հասցեին և խոսել թիմից հեռանալու պատրաստակամության մասին:
21-ամյա հարձակվողի համար փարիզեցիները կպահանջեն առնվազն 200 միլիոն եվրո: Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ:
Իր հերթին Մադրիդի «Ռեալը» պլանավորում է հզորացնել հարձակման գիծը՝ ձեռք բերելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Մադրիդյան ակումբի դիտակետում է նաև լիվերպուլցիների հարձակվող Սադիո Մանեն։