«Ռեալը» պլանավորում է հզորացնել հարձակման գիծը՝ ձեռք բերելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերները:
Սերուցքայինների նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2022 թ-ին նպատակ ունի ձեռք բերել 2 ռմբարկուների տրանսֆերները. այդ տարի լրանում է Պերեսի՝ «Ռեալը» ղեկավարելու 20 տարին:
Պերեսը Ռեալը» ղեկավարել 2000-2006 թթ-ին, իսկ 2009 թ-ին վերադարձավ ու մինչ օրս ղեկավարում է ակումբը:
Մբապեի պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ., իսկ Հոլանդինը՝ մինչև 2024 թ.: Ըստ Marca-ի, «Ռեալը» հեշտությամբ ձեռք կբերի Հոլանդի տրանսֆերը: