Անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալահերը հեռացել է Մադրիդի «Ատլետիկոյից»։ Ֆուտբոլիստի տրանսֆերի մասին հայտնել է «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը՝ ակումբի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ կիսապաշտպանի հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։
Քոնոր Գալահերը Լոնդոնի «Չելսիի» սան է։ Նա «Ատլետիկոյում» հանդես էր գալիս 2024 թվականի ամռանից։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Անգլիայի Պրեմիեր լիգայում իր կարիերայի ընթացքում Գալահերը մասնակցել է 136 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։




























































