Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հավանաբար չի տեղափոխվի «Բարսելոնա»։
La Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստը չի բանակցում «Բարսելոնայի» հետ, սակայն կարող է հեռանալ «Յուվենթուսից» գալիք ամռանը։
Պյանիչի ծառայություններով հետաքրքրված է «Պարի Սեն Ժերմենը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական և թուրինյան ակումբները կարող են ֆուտբոլիստների փոխանակություն կատարել՝ Արտուր Մելոն տեղափոխվեր «Յուվենթուս», իսկ Պյանիչը՝ հակառակ ուղղությամբ։