Ջեյմս Միլները հիշել է «Մանչեսթեր Սիթիի» 2012 թվականի՝ Անգլիայի չեմպիոն դառնալը։ Այդ ժամանակ Միլները հանդես էր գալիս «քաղաքայինների» կազմում։
2011/12 մրցաշրջանի վերջին տուրում «Ման․ Սիթին» 3-2 հաշվով հաղթեց «Քուինս Պարկ Ռեյնջերսին» և շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» դարձավ Անգլիայի չեմպիոն։ Այդ խաղում գոլերից երկու «Ման․ Սիթին» խփեց ավելացված ժամանակում։
«Հիասքանչ էր։ Բազմաթիվ տրանսֆերներ էին իրականացվում, և հենց այդ տրանսֆերների ուշագրավությունը պետք է դառնար թիմի հաջողության գրավականը։
Գավաթում հաղթանակը նախորդ մրցաշրջանում մեզ ուժ էր տվել, որ մենք կարող ենք հաղթել նաև առաջնությունում։ Եթե ինչ-որ մեկը ֆիլմ նկարահաներ այն մասին, թե ինչպես ենք մենք չեմպիոն դարձել, դուք կասեիք․ «Անհեթեթություն, նման բան չի կարող պատահել երբեք»։ Դա ուղղակի անհավանական էր։ Առաջնությունում նման հաղթանակը հիշվում է երկար»,-ասել է Միլները BBC-ի հետ զրույցում։