«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ռագնար Կլավանը վերհիշել է թիմի գլխավոր Յուրգեն Կլոպի և Ջեյմս Միլերի միջև տեղի ունեցած կոնֆլիկտը.
«Լարված իրավիճակ էր հասունացել 2017-ին՝ Սուրբ Ծնունդից առաջ: Չեմ հիշում՝ մենք ում հետ էինք խաղում: Կլոպն ու Միլները քիչ էր մնում կռվեին, բայց Ջեյմսը ժամանակին հետ կանգնեն: Յուրգենի աչքերից երևում էր, որ նա պատրաստ է գնալ մինչև վերջ, որպեսզի ապացուցի իր տեսակետի ճշմարտացիությունը:
Նրա համար շատ դժվար ժամանակներ էին: Նա մեծ ճնշման տակ էր: Ինձ համար դա առաջին տարին էր «Լիվերպուկում», Կլոպի համար՝ երկրորդ: Շատերը նրան լավ մարզիչ են համարում: Չէ՞ որ Կլոպն իր ֆուտբոլիստներին սուպերաստղեր է դարձնում: Իհարկե, ճնշումն ազդեց մեզ վրա»,- Կլավանի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: