Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ բոլոր մրցաշարերը ժամանակավորապես դադարեցվել են.
«Մենք միանգամայն աջակցում ենք Հանրապետական շտաբի՝ երկրում հասարակական և մարզական միջոցառումների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ որոշումը՝ կապված COVID-19-ի տարածման և կանխարգելման հետ:
Այս առիթով մենք որոշել ենք դադարեցնել ֆուտբոլային բոլոր մրցաշարերը: Տաջիկստանի առաջնության 4-րդ տուրի՝ կիրակի օրը նախատեսված խաղերը տեղի կունենան ըստ օրացույցի: Բարձրագույն խմբի 5-րդ տուրից սկսած՝ խաղերը կդադարեցվեն մինչև մայիսի 10-ը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: