Շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին, Տաջիկստանում մեկնարկում է 2020 թվականի ֆուտբոլի մրցաշրջանը: Երկրի չեմպիոն «Իստիկլոլը» կխաղա Տաջիկստանի Սուպերգավաթի համար խաղում՝ վերջին մրցաշրջանի արծաթե մեդալակիր «Խոըջանադի» հետ:
Խաղը կանցկացվի Դուշանբեի Կենտրոնական հանրապետական մարզադաշտում՝ առանց հանդիսականների: Ապրիլի 5-ին կկայանան Տաջիկստանի առաջնության նոր մրցաշրջանի 1-ին տուրի երեք հանդիպում, ևս 8 խաղ նախատեսված է ապրիլի 8-ին:
Ներկայումս Եվրոպայում անցկացվող բոլոր պրոֆեսիոնալ մրցաշարերը, բացառությամբ Բելառուսի առաջնության, ընդհատվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Նշենք, որ Տաջիկստանում պաշտոնապես կորոնավիրուսով վարակվածների ոչ մի դեպք գրանցված չէ: