Բրազիլացի ֆուտբոլային գործակալ Վագներ Ռիբեյրոն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նախորդ տարի Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ունեցած հանդիպումից։
«Անցած տարի մայիսին ես Ֆլորենտինո Պերեսի հետ էի։ Նա ինձ ասաց, որ դեռ երազում է Նեյմարին «Ռեալ Մադրիդ» բերելու մասին»,-գործակալի խոսքն է մեջբերում ESPN Brazil-ը։
Հիշեցնենք, որ նախորդ ամառ «արքայական» ակումբի կողմից Նեյմարի նկամամբ կար որոշակի հետաքրքրություն։
Նեյմարը խաղում է ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել է «Բարսելոնայից» 2017 թվականի ամռանը ռեկորդային՝ 222 միլիոն եվրոյի դիմաց։