«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն Globe Soccer Awards-ի վարկածով ճանաչվել է 2025 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Ընթացիկ՝ 2025/26 մրցաշրջանում ֆուտբոլիստը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
ՊՍԺ-ի կազմում հարձակվողը նվաճել է Ֆրանսիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոնությունը, երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։
Նա նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր և Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող։
Նշենք, որ Դեմբելեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։




























































