Ֆրանսիական «Լիոնի» բրազիլացի նորեկ Էնդրիկը, որը վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ռեալից», արդեն հասցրել է դառնալ ակումբի ռեկորդակիր։
Մի քանի օր առաջ «ջուլհակները» իրենց սոցիալական ցանցերում հրապարակել են աստղային նորեկի ներկայացման տեսանյութը։ Այն դարձել է ֆրանսիական ակումբի սոցիալական ցանցերի պատմության մեջ ամենադիտվածը՝ հավաքելով ավելի քան 17 միլիոն դիտում։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Էնդրիկը կարող է իր նորամուտը նշել «Լիոնի» կազմում հունվարի 3-ին՝ «Մոնակոյի» դեմ խաղում։ Ֆրանսիայի առաջնության 16 տուրից հետո «Լիոնը» ունի 27 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։




























































