Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն չի քննադատել այն երկրպագուներին, ովքեր Իսպանիայի առաջնության տնային խաղի ժամանակ սուլել են թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորին:
Շաբաթ օրը Լա Լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Սևիլյային»: Այդուհանդերձ, Վինիսիուսին չհաջողվեց աչքի ընկնել արդեն 10-րդ խաղում անընդմեջ: Ըստ As պարբերականի՝ երկրպագուները սուլոցներով են ուղեկցել բրազիլացուն, երբ վերջինս փոխարինվելիս դուրս էր գալիս խաղադաշտից:
«Երկրպագուներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը: Սա բարդ հանդիպում էր, և մենք հասկանում ենք, որ դեռ աճելու տեղ ունենք: Տարվա մնացած օրերը կօգտագործենք հանգստանալու և վերականգնվելու համար», — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա Վինիսիուսը Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ:
























































