Գերմանացի լեգենդար նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի աշխատանքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե իսպանացի մասնագետը մոտ է զբաղեցրած պաշտոնից հեռացվելուն։
«Զարմացած չեմ «Ռեալի» արդյունքներից, քանի որ գլխավոր մարզչի գաղափարները հարիր չեն մադրիդյան ակումբին: Խաբիի մոտեցումը, որը հիմնված է համակարգային ֆուտբոլի և դիրքային խաղի վրա, պահանջում է կոնկրետ խաղային որակներ ունեցող ֆուտբոլիստների։
Սակայն «Ռեալում» այլ ոճ է գործում․ այստեղ կարևորը ազատությունն ու անհատական վարպետությունն են։ Ֆուտբոլիստները չեն ցանկանում, որ իրենց պարտադրեն խաղալ որոշակի համակարգերով․ հենց սրանում է թաքնված հիմնական թյուրիմացությունը։
«Ռեալին» պետք է մարզիչ, որը կգտնի սուպերաստղերին միավորելու ուղին, այլ ոչ թե մեկը, ով նրանց կթելադրի՝ խաղալ կոնկրետ սխեմայով»,- գերմանացու խոսքն է մեջբերում Sky Sport Germany-ն։



























































