«Լիոնի» կիսապաշտպան Ուսեմ Աուարը կարող է փոխել թիմը։
Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ հղում կատարելով ակումբի իր աղբյուրին, «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է 21-ամյա ֆրանսիացու ծառայություններով։ Նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբն արդեն կապ էր հաստատել «Լիոնի» հետ նրա տեղափոխության հարցով։
Նշվում է, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Աուարայի տաղանդի մեծ երկրպագուն է ու կցանկանար նրան իր թիմում տեսնել։
Սակայն «Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպանի միակ հավակնորդը չէ․ նրանով հետաքրքրվում են նաև «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով ակումբները դեռ կոնկրետ առաջարկներով չեն դիմել «Լիոնեին»։ Նշվում է, որ ակումբն ուզում է Աուարի վաճառքից 50 մլն եվրո աշխատել։
Այս մրցաշրջանում Աուարը «Լիոնի» կազմում մասնակցել է Լիգա 1-ի 25 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։