Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» հետ։ «Մանուել Մարտինես Վալերո» մարզադաշտում կայացած դիտարժան հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 2:2։
Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Ալեյշ Ֆեբասը։ 78-րդ րոպեին «Ռեալի» պաշտպան Դին Հոյսենը վերականգնեց հավասարությունը, սակայն ընդամենը վեց րոպե անց Ալվարո Ռոդրիգեսը կրկին առաջ մղեց «Էլչեին»։ «Արքայական ակումբին» պարտությունից փրկեց Ջուդ Բելինգեմը՝ 87-րդ րոպեին խփելով իր թիմի երկրորդ գոլը։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» 32 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Էլչեն» 16 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։
Հանդիպման տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































