«Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնան» արդեն բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ և պատրաստ է առաջարկել բրազիլացի Արտուր Ռամոսին՝ Միրալեմ Պյանիչի փոխարեն: Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել Պյանիչին, քանի որ բոսնիացին այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ:
Պյանիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում բոսնիացին Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: