Մադրիդի «Ռեալը»՝ երեկ նոյեմբերի 10-ին իր պաշտոնական կայքում տեղեկացրել էր թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի և բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքների մասին։
Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոյի տեղեկություններով՝ երկու ֆուտբոլիստների ապաքինման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ։
Հիշեցնենք, որ Կուրտուան և Վալվերդեն աջ ազդրի մկանային վնասվածք էին ստացել Լա լիգայի 12-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ հանդիպման ժամանակ (0։0)։























































