«Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, թե ընթացիկ մրցաշրջանում որ ակումբը կարող է հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան։
««Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանում չի հաղթի Պրեմիեր լիգան։ Նրանք շատ միավորներ են կորցրել և հետ են մնում։ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի շատ լավ խաղացողներ, բայց նրանք չգիտեն, թե ինչ է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Պրեմիեր լիգայում երբեք չգիտես, թե ինչ է պատահելու, քանի որ սա շատ դժվար լիգա է։ Կարծում եմ՝ սա կարող է լինել «Արսենալի» տարին։ Նրանք ընդունակ են չեմպիոն դառնալու։ Դա հնարավոր է», – ասել է Ռոնալդուն Փիրս Մորգանի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ «Արսենալը» վերջին անգամ Անգլիայի Պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճել է 2003/04 մրցաշրջանում։ Ներկայումս «զինագործները» 25 միավորով գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։



























































