Մադրիդի «Ռեալում» մտահոգություններ են առաջացել թիմի պաշտպանի՝ Դին Հաուսենի առողջական վիճակի վերաբերյալ, քանի որ ֆուտբոլիստը կարող է լիովին պատրաստ չլինել «Բարսելոնայի» դեմ խաղին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Հաուսենի վերականգնման համար նախապես նախատեսված էր 12-15 օր, և այդ դեպքում նա խաղադաշտ կվերադառնար «Էլ Կլասիկոյից» անմիջապես առաջ։ Սակայն աղբյուրի տեղեկություններով՝ 20-ամյա ֆուտբոլիստի ապաքինումը ընթանում է նախատեսվածից դանդաղ։
Մադրիդյան ակումբի բժշկական անձնակազմը չի ցանկանում ռիսկի դիմել, քանի որ ներբանային մկանների վնասվածքները հաճախ կրկնվում են, եթե ֆուտբոլիստը շտապ վերադարձնի խաղադաշտ։
Մրցաշրջանի առաջին «Էլ Կլասիկոն» կկայանա հոկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով՝ 19։15-ին։

























































