Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին սպասվում է դատական քննություն՝ շրջապատի հանգստությունը խախտելու համար։
Ինչպես հաղորդում է CNN Brasil-ը, հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ 25-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայում երեկույթ է կազմակերպել։
Ոստիկանական զեկույցի համաձայն՝ տեղի բնակիչներից մեկը բողոքել է միջոցառումից՝ նշելով, որ չափազանց բարձր երաժշտությունը հնչել է հուլիսի 19-ից մինչև հուլիսի 21-ի առավոտյան ժամը 4-ը։ Աղմուկը խանգարել է թաղամասի բնակիչների հանգստին։
Ոստիկանությունը կանչվել է երեկույթի վայր և արձանագրել բարձր երաժշտության ու բղավոցների հետ կապված խախտումներ։ Ոստիկանները խնդրել են Վինիսիուսին նվազեցնել ձայնը, ինչն արվել է, սակայն զեկույցում նշվում է, որ նրանց հեռանալուց հետո աղմուկի մակարդակը կրկին բարձրացել է։
Գործը քննվում է հատուկ քրեական դատարանում, որը նիստ է նշանակել նոյեմբերի 6-ին։



























































