Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, թե ում է համարում պատմության մեծագույն ֆուտբոլիստը։
«Ո՞վ է ինձ համար պատմության մեծագույն խաղացողը։ Ես կասեի՝ բրազիլացի Ռոնալդոն։ Այն, ինչ նա անում էր ֆուտբոլային դաշտում, անհավանական էր»,– Զիդանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նշենք, որ Զինեդին Զիդանն ու Ռոնալդո Նազարիոն միասին խաղացել են Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 2002-2006 թվականներին։
























































