«Յուվետուսի» բրազիլացի պաշտպան Բրեմերը ձախ ծնկի մենիսկի վնասվածք ունի, հայտնում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը մոտ ապագայում կվիրահատվի։ Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն, բրազիլացին կարող է շարքից դուրս մնալ առնվազն մինչև հավաքականների խաղերի հաջորդ դադարը՝ նոյեմբերի կեսերին։
Անցյալ մրցաշրջանում Բրեմերը ձախ ծնկի խաչաձև կապանը վերականգնելու վիրահատություն էր տարել և շարք էր վերադարձել ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Բրեմերը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է բոլոր մրցաշարերի հինգ հանդիպման, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։
«Յուվենտուսը» 12 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։



























































