Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ երկրում մասսայական բոլոր միջոցառումները չեղարկվել են մինչև սեպտեմբերի 1-ը։
Մասսայական միջոցառումների թվին է դասվում նաև ֆուտբոլային խաղերը, անգամ առանց հանդիսականների։ Այսպիսով, Նիդերլանդների առաջնությունը չի վերսկսվի։
Ավելի վաղ նախատեսվում էր Էրեդեվիսեն վերսկսել հունիսի կեսին։ Կար տեղեկություն, որ ՈՒԵՖԱ-ն հնարավոր է թույլ չտա այն երկրների ակումբներին մասնակցել եվրագավաթների, որտեղ առաջնությունները չեն վերսկսվի։