«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը նշել է ֆուտբոլում իր երեք լավագույն ընկերներին։
«Ովքե՞ր են իմ լավագույն ընկերները ֆուտբոլում։ Սոբոսլայը, Գրիլիշը և Բելինգհեմը», – ասել է 24-ամյա Հալանդը, ում խոսքերը են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Դոմինիկ Սոբոսլայը ներկայումս հանդես է գալիս «Լիվերպուլում», Հալանդը նրա հետ խաղացել է դեռևս «Ռեդ Բուլ Զալցբուրգում»։ Հարձակվողը շատ լավ է ճանաչում Ջեք Գրիլիշին, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոնում», քանի որ նրանք միասին խաղացել են «Մանչեսթեր Սիթիում»։
Ինչ վերաբերում է Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին, ապա Հալանդը նրան ճանաչում է Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած ժամանակահատվածից։
























































