Շվեդիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդեր Իսակը, որը վերջերս «Նյուքասլ Յունայթեդից» տեղափոխվեց «Լիվերպուլ», սոցիալական ցանցերում դիմել է «կաչաղակների» երկրպագուներին։
«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, աշխատակազմին և, առաջին հերթին, «Նյուքասլի» բոլոր հրաշալի երկրպագուներին, որոնց հետ անցկացրել ենք երեք անմոռանալի տարի։ Մեր համատեղ ջանքերով մենք պատմություն ենք գրել՝ բարձրացնելով ակումբը իր արժանի մակարդակին։
Պատիվ էր լինել այս ճանապարհի մասնակիցը՝ սկսած Չեմպիոնների լիգա դուրս գալուց մինչև 70 տարվա ընթացքում առաջին գավաթը նվաճելը։ Ես հավերժ շնորհակալ եմ։ Շնորհակալություն, «Նյուքասլ»»,- գրել է ֆուտբոլիստը։
Ալեքսանդեր Իսակը «Նյուքասլում» հանդես է եկել 2022 թվականի ամռանից։ Նա Անգլիայի Պրեմիեր լիգայում 86 խաղում խփել է 54 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
























































