Իսպանական գրանդները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձելու են ուժեղացնել հարձակման գիծը եվրոպական ֆուտբոլի առաջատար ֆուտբոլիստներով, սակայն դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ։
«Բարսելոնան» դիտարկում է Լաուտարո Մարտինեսի կամ էլ Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը, մինչդեռ «Ռեալում» մտածում են Կիլիան Մբապեին և Էրլինգ Հոլանդին գնելու մասին։
Goal-ի տեղեկություններով՝ անհաշտ մրցակիցները այս ֆուտբոլիստների տրանսֆերն իրականացնելու անկարողության դեպքում կարող են աչքադրել «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին։ Վերջինիս ծառայություններով երկու ակումբներն էլ ժամանակին հետաքրքրվել են։
Վերների ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Լիվերպուլը»։