Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը գրառում է կատարել Չեմպիոնների խաղարկութան լիգայի փուլի վիճակահանությունից հետո։
«Առաջ՝ դեպի 16-րդ Չեմպիոնների լիգա»,- ասվում է բրազիլացի ֆուտբոլիստի սոցցնցում կատարած գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը կխաղա «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսի», «Մարսելի», «Մոնակոյի», «Լիվերպուլի», «Բենֆիկայի», «Օլիմպիակոսի» և «Կայրաթի» դեմ։
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «արքայական» ակումբը հասավ մինչև քառորդ եզրափակիչ։ Երկու խաղից բաղկացած դիմակայությունում «սերուցքայինները» ճանապարհը զիջեցին Լոնդոնի «Արսենալին»։

























































