Սաուդյան Արաբիայի 2025/26 մրցաշրջանի առաջնության առաջին տուրում «Ալ-Նասրը» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Ալ-Թավունայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը բացեց Ժոաու Ֆելիքսը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Ալ-Նասրը» 11-մետրանոցի հնարավորություն ստացավ, որն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ կրկնապատկելով Ռիադի ակումբի առավելությունը։ 40-ամյա պորտուգալացի լեգենդը խփեց իր կարիերայի 940-րդ գոլը՝ 802-ը ակումբային մակարդակում, իսկ 138-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Հաջորդ րոպեին Կինգսլի Կոմանը խփեց երրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 3:0։ Դրանից հետո խաղի գլխավոր աստղ դարձավ Ֆելիքսը. նա նախ խփեց երկրորդ գոլը՝ ձևակերպելով դուբլ, ապա խաղավերջում նաև դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Հաջորդ խաղում Ռիադի ակումբը սեպտեմբերի 14-ին կընդունի «Ալ-Խոլուդին», իսկ «Ալ-Թավունային» սեպտեմբերի 13-ին կհանդիպի «Ալ-Օխդուդի» հետ։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը
Հանդիպման գոլերի տեսանյութը



























































