Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի նպատակների մասին՝ 2026 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ։
«Մեզ սպասվում են ընտրական փուլի վերջին երկու խաղերը, որոնք պետք է լավ ավարտենք։ Գոհ եմ վերջին երկու հանդիպումներից, բայց առավելապես՝ թիմում տիրող դրական մթնոլորտից։ Չիլիի և Բոլիվիայի հետ խաղերը պետք է օգտագործենք այդ մթնոլորտը պահպանելու համար, ինչը շատ կարևոր է Աշխարհի առաջնության նախապատրաստական փուլում։
Հաջորդ ընկերական խաղերում՝ հոկտեմբերին, նոյեմբերին և մարտին, մեր նպատակը կլինի ավելի լավ ճանաչել ֆուտբոլիստներին։ Բարեբախտաբար, Բրազիլիան ամբողջ աշխարհում ունի բարձրակարգ խաղացողներ։ Նոր կազմ ձևավորելը հեշտ չի լինի, սակայն մենք պետք է առավելագույնս օգտվենք առաջիկա խաղերից։ Մեզ մոտ կլինի 10 ամիս՝ վերջնական կազմը պատրաստելու և Աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ապահովելու համար», — Անչելոտիի խոսքն է մեջբերում ESPN-ը։




























































