Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում շարունակելու տարբերակ ունի։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի ձեռքբերման համար հատկացնել մոտ 80 միլիոն եվրո։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հավանություն է տվել ֆրանսիացու տեղափոխությանը։
Կամավինգան միացել է «արքայական» ակումբին 2021 թվականին։ Կիսապաշտպանի և իսպանական գրանդի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։





















































