Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի հրավիրվի Բրազիլիայի ազգային հավաքական առաջիկա խաղերի համար, հայտնում է Ge Globo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «սելեսաոյի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է Վինիսիուսին չհրավիրել առաջիկա հանդիպումների համար։ Նշենք, որ Վինիսիուսը պետք է բաց թողնի Չիլիի դեմ խաղը որակազրկման պատճառով, սակայն Անչելոտին չի ցանկանում նրան օգտագործել նաև Բոլիվիայի դեմ խաղում։
Նշվում է, որ Անչելոտին մտադիր է Վինիսիուսին լրացուցիչ հանգիստ տրամադրել։ Բրազիլիան ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի սեպտեմբերին։ Չիլիի հետ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բոլիվիայի հետ՝ սեպտեմբերի 10-ին։
























































