ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Սպարտա Պրահա» պատասխան հանդիպումից առաջ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագորղների հարցերին։
«Պետք է ունենանք խաղային երկու հստակ ծրագիր. գլխավոր նպատակը պաշտպանությունում հստակ գործելն է: Այս խաղում պետք է գործենք ավելի կազմակերպված՝ խուսափելու առաջին խաղում թույլ տված սխալներից, որպեսզի կարողանանք հաջողել, քանի որ մեր մրցակիցը շատ պատրաստված թիմ է»,- ասել է Տուլիպան նախախաղային ասուլիսում:
Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է չեխական ակումբի հաղթանակով՝ 4:1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով 20:00-ին:
Ամբողջական ասուլիսը՝ տեսանյութում

























































