«Էվերթոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Մանչեսթեր Սիթիից» վարձակալական հիմունքներով Ջեք Գրիլիշին ձեռք բերելու մասին։
29-ամյա ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանը կանցկացնի լիվերպուլյան ակումբի կազմում: Անգլիացին կկրի 18 համարի մարզաշապիկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաձայնագիրը նախատեսում է Գրիլիշի մեկ մրցաշրջանի վարձակալություն՝ 50 միլիոն ֆունտ ստեռլինգով (57.7 միլիոն եվրո) հետագա գնման իրավունքով։
Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2021 թվականից։ Անցած ակումբային մրցաշրջանի 32 խաղում ֆուտբոլիստը խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Հայտնի վիճակագրական ինտերնետային Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։Ապագա տրանսֆերի վերաբերյալ որոշումը կախված կլինի նաև խաղացողի սեփական ցանկությունից։
Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» խաղում է 2021 թվականից։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։

























































