«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է թիմից 10 տարիներից հետո։
ESPN-ի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստը բանակցությունների մեջ է իր նախկին ակումբի՝ «Վալենսիայի» հետ։ Հնարավոր վերադարձը կարող է կայանալ ամռանը։
Դավիդ Սիլվան ազատ գործակալի կարգավիճակով կարող տեղափոխվել «Վալենսիա»։ Հաղորդվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իսպանացի ֆուտբոլիստի մոտ ցանկություն է առաջացել տուն վերադառնալու։
Դավիդ Սիլվան 2004-2010 թվականների ընթացքում հանդես է եկել «Վալենսիայի» կազմում։