«Լիվերպուլը» մտադիր է ռեկորդային առաջարկ ներկայացնել «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար՝ կոլումբիացի վինգեր Լուիս Դիասի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխությունը հաստատվելուց հետո: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ X սոցիալական ցանցում:
Ըստ Ռոմանոյի՝ «Լիվերպուլը» պատրաստ է Դիասի տրանսֆերից ստացված 65 միլիոն ֆունտ ստերլինգը (մոտ 74.1 միլիոն եվրո) ներդնել Իսակի ձեռքբերման համար: Մերսիսայդցիները շվեդ հարձակվողին համարում են իրենց գլխավոր տրանսֆերային նպատակը:
Հաղորդվում է նաև, որ Իսակը մերժել է սաուդյան «Ալ-Հիլալի» առաջարկը և ցանկություն է հայտնել միանալ «Լիվերպուլին»:
























































