Իտալական «Միլանը» հաղթանակ է տարել անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ Հոնկոնգում կայացած ստուգողական խաղում։
Հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ «ռոսոներիների»։ Հաղթողների կազմում դուբլ է ձևակերպել Նոա Օկաֆորը, մեկական գոլի հեղինակ են դարձել Ռաֆայել Լեաուն ու Ռուբեն Լոֆթուս-Չիկը։ «Լիվերպուլից» աչքի են ընկել Դոմինիկ Սոբոսլայը և Կոդի Գակպոն։
Խաղի 20-րդ րոպեին երկու թիմի երկրպագուներն սկսեցին ծափահարել՝ հարգանքի տուրք մատուցելով «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգո Ժոտային, ով մահացել էր ավտովթարից։ «Կարմիրները» խաղացել են հատուկ մարզաշապիկներով, որոնց վրա նշված է եղել Ժոտայի անունն ու 20 համարը։ Այդ համարի ներքո էր հանդես գալիս կիսապաշտպանը։
Հաջորդ ստուգողական խաղում «Միլանը» հուլիսի 31-ին կմրցի ավստրալական «Պերտ Գլորիի» հետ, իսկ «Լիվերպուլը» մեկ օր շուտ՝ կհանդիպի ճապոնական «Յոկոհամա Մարինոսի» հետ։
Գոլերը՝ այստեղ



























































