Ապրիլի 18-ին մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարսլենի կազմակերպած Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարը։ Արդեն կայացել է առաջի տուրը։
Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Մրցաշարը անցկացվում է առցանց՝ Chess24 կայքում:
Չորս պարտիաների արդյունքների համաձայն՝ Կարուանան ուժեղ էր՝ 2,5-1,5 հաշվով: Առաջին տուրի մեկ այլ խաղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 3-1 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին: Ավելի վաղ կայացած մրցավեճում աշխարհի չեմպիոն, Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենը լրացուցիչ խաղում 3-2 հաշվով հաղթեց ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրային: Չինացի Դինգ Լիժեն հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջիին ՝ 2,5-1,5:
Այսպիսով, առաջին փուլի արդյունքների համաձայն, Կարուանան, Դինգ Լիժենը և Վաշյե-Լագրավը վաստակեցին երեքական միավոր, Կառլսենը վաստակեց երկու միավոր, Նակամուրան՝ մեկ: Նեպոմնյաշչին, Ֆիրուջին և Գիրին առայժմ միավորներ չունեն: