«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը որոշել է, թե իր մարտավարական համակարգում որ դիրքում է հանդես գալու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։
Ինչպես հայտնի է, Ռեշֆորդը կարող է խաղալ թե՛ հարձակման ձախ եզրում, թե՛ կենտրոնում, սակայն գերմանացի մասնագետը նրան չի դիտարկում որպես կենտրոնական հարձակվող, հաղորդում է Sport.es-ը։
Ֆլիկը 9 համարի դիրքում նախընտրում է օգտագործել Ռոբերտ Լևանդովսկուն, Ֆերան Տորեսին կամ Դանի Օլմոյին, իսկ Ռեշֆորդը կգործի ձախ եզրում։
Նշվում է, որ «Բարսելոնան» վերջին փուլում է «Մանչեսթեր Յունայթեդից» Ռեշֆորդի վարձակալության գործարքի ավարտման հարցում, և տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի առաջիկա օրերին։
27-ամյա ֆուտբոլիստը արդեն ժամանել է Կատալոնիա՝ բժշկական զննություն անցնելու և պայմանագիրը ստորագրելու համար։



























































