Բելառուսի առաջնության 5-րդ տուրը մոտեցավ իր ավարտին:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Սլուցկ» ակումբը ՝ վաստակած 10 միավորով:
Երկրորդ հորիզոնականում «Տորպեդո-Բելազն» է (10 միավոր), որը առաջատարին զիջում է հավելյալ ցուցանիշներով:
Հիշեցնենք, որ «Տորպեդո-Բելազում» է հանդես գալիս հայազգի ֆուտբոլիստ Անդրեյ Խաչատուրյանը:
Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանի «Նեմանը» ցավալի պարտություն կրեց «Մինսկի Դինամոյից» (2:0): Թիմը վաստակել է 5 միավոր և գտնվում է 14-րդ հորիզոնականում:
Առաջնության 6-րդ տուրը կմեկնարկի ապրիլի 24-ին: