Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում Ալիկ Խլոյանը (97 կգ) նվաճեց արծաթե մեդալ։
Մինչև 23 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնը մրցաշարի ընթացքում տարավ 4 հաղթանակ, որոնցից 2-ը՝ ժամանակից շուտ։ Եզրափակիչում Խլոյանը 1։3 հաշվով զիջեց Վրաստանը ներկայացնող Գիորգի Մելիային։
Ալիկ Խլոյանի համար սա մեծահասակների մակարդակով իր առաջին մրցաշարն էր՝ անցկացված UWW-ի հովանու ներքո։




























































